Էնդոմետրիոզ

Կանանց մոտ հաճախակի հանդիպող որովայնային ցավերը, որոնք ուժեղանում են դաշտանի ընթացքում, նկարագրված են դեռևս Հիպոկրատի օրոք։ Սակայն դրանց բնույթը երկար ժամանակ չէր հաջողվում բացահայտել։
![]()
Այդ առաքելությունը վերապահված էր Ավստրիացի գիտնական, պաթոլոգ Կառլ Ֆոն Ռոկիտանսկուն։ Ականավոր գիտնականը, որը հետագայում դարձավ Վիեննայի համալսարանի ռեկտոր, իրականացրել է մոտ 60.000 դիահերձում և իր հետազոտությունների ընթացքում գիտական բացատրություն է տվել ախտաբանական վիճակների ծագմանը, զարգացմանը։
1860 թվականին նրան հաջողվում է որովայնի խոռոչում, որովայնամզի վրա հայտնաբերել արգանդի էնդոմետրիումին բնորոշ հյուսվածք, որի նման տեղակայումը անսովոր էր։ Նա այդ պաթոլոգիական պրոցեսի առաջացման մեխանիզմը բացատրեց այսպես կոչված, <<հետադարձ դաշտանի>> երևույթով, երբ էնդոմետրիումի բջիջներ պարունակող արյան մի մասը արգանդափողերով հետ է բարձրանում, լցվում որովայնի խոռոչ, այնուհետև ինչ֊ինչ պատճառներով բջիջները ամրանում են, շարունակում գոյատևել։
Այս տեսությունը ներկայումս էլ համարվում է այս խորհրդավոր հիվանդության առաջացման հիմնական տեսություններից մեկը։
Էնդոմետրիոզը դիսհորմոնալ, իմունկախյալ, գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է էնդոմետրիալ հյուսվածքի բարորակ աճով արգանդի խոռոչից դուրս:
Էնդոմետրիոզը կարող է ախտահարել ինչպես սեռական օրգանները` արգանդի մկանային շերտը, ձվարանները, այնպես էլ այլ օրգաններ՝ թոքերը, որովայնամիզը, պլևրան, ստոծանին և այլն։
Հիվանդանում են առավելապես քաղաքաբնակ և աշխատող կանայք, ինչի համար էլ էնդոմետրոզը անվանում էին <<պաշտոնամոլ կանանց հիվանդություն>> ։
![]()
Չնայած մինչ այժմ հիվանդության առաջացման և զարգացման մեխանիզմները ամբողջովին պարզ չեն, այնուամենայնիվ հիվանդությունը կապում են ուշ հղիության, նյարդային լարվածության, էստրոգենների և պրոգեստերոնի հորմոնալ դիսբալանսի , ցողունային բջիջների միգրացիայի, աճի և ադհեզիայի գործոնների, ցիտոկինների դիսբալանսի հետ։
Դիսբիոզների դերը հատկապես կարևոր է այս հիվանդության զարգացման գործում, քանի որ դրանք ուղեկցվում են բորբոքային ցիտոկինների գերարտադրմամբ, իմուն հսկողության թուլացմամբ, ինչն էլ ժամանակի հետ բերում է խրոնիկ բորբոքման՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը նպաստում է ադհեզիային, անգիոգենեզին, որոնք կարևոր նշանակություն ունեն էնդոմետրիալ բջիջների՝ արգանդից դուրս բարորակ տարասփռման ընթացքում:
Առողջ միկրոֆլորան խիստ կարևոր դերակատարում ունի էնդոմետրիոզի կանխարգելման, բուժման օժանդակման գործում:
Իսկ թե որն է առողջ միկրոֆլորայի երաշխիքը, մենք, իհարկե, գիտե՛նք:
Օգտագործե՛ք Լաբբեկ՝ հզոր հայկական պրոբիոտիկ։
Նկարում՝ Կարլ ֆոն Ռոկիտանսկին է։